Մոսկվայում կցուցադրվի «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրաման
04 Ապրիլի 2025, 15:51

Ապրիլի 6-ին Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի ցուցադրությունը:
Ֆիլմի ցուցադրությունը կլինի հայերենով։
Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատմում է ծանրորդ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու մարզական կարիերայի մասին։ Լուրջ վնասվածքի պատճառով Նազիկը ստիպված 7 տարի թողել է մեծ սպորտը, սակայն հետո կրկին վերադարձել է:
2024 թվականին Տորոնտոյում անցկացվող «Նուռ» ամենամյա հայկական միջազգային կինոփառատոնում ֆիլմը «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի։