Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

24 Ապրիլի 2024, 23:46

Քաղաքականություն

Մոսկվայում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ։ Մասնավորապես, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Հայկական եկեղեցում կատարվել է նաև Սուրբ նահատակների փառաբանության կարգ:
Պատարագից հետո ծխականները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ են դրել։

Եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում էլ բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։

Հիմա եթերում