Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
28 Նոյեմբերի 2023, 15:45
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում տեղի կունենա կենտրոնի «Կամերային երաժշտության գլուխգործոցներ» կամերային քառյակի համերգը։
Այս մասին հայտնում է Մշակույթի կենտրոնի տելեգրամյան ալիքը։
Համերգային ծրագրում կհնչեն հայ ականավոր կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Սերգեյ Ասլամազյանի ստեղծագործությունները։