Մոսկվայում բացվել է նկարիչ Ֆրիդոն Ասլանյանի հիշատակին նվիրված ցուցահանդես
18 Մարտի 2024, 19:37
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն հյուրերին ներկայացրել է հայ նկարիչ Ֆրիդոն Ասլանյանի ստեղծագործական դիմանկարը, նրա անցած ճանապարհը, վարպետի արվեստի փիլիսոփայությունն ու բազմազանությունը։
Կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Ասլանյանի հայտնի գործերը՝ գեղանկարներ, գրաֆիկա, տիկնիկներ, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի արվեստագետների դիմանկարներ։
Երեկոյի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, արվեստաբան Գրիգորի Գինզբուրգը, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը և այլք։
Երեկոյի համերգային մասում ելույթ են ունեցել դեսպանության մշակույթի կենտրոնի դուդուկի դպրոցի սաները՝ Հովհաննես Ղազարյանի գլխավորությամբ և կամերային դուետը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը։