Մոսկվայում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները՝ Զառա Համբարձումյանի կատարմամբ

30 Մարտի 2024, 12:30

Մշակույթ

Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում բացառիկ համերգ է տեղի ունեցել հայ դաշնակահարուհի Զառա Համբարձումյանի մասնակցությամբ:

«Զարմանալի ծրագիր էր այսօր։ Մեր կարծիքով՝ եզակի։ Եվ, գիտեք, Կոմիտասն ամենևին էլ չկորավ Մոցարտի սոնատների մեջ։ Եվ նրանք լիովին ներդաշնակ հնչեցին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կոմիտասի և Մոցարտի ստեղծագործություններից մի հատված»,- ասված է «Նիկո» պատկերասրահի հաղորդագրությունում։