Մոսկվայում կանցկացվի «Չալտիկյանի կառուցած տունը» խորագրով էքսկուրսիա

05 Հոկտեմբերի 2024, 15:07

Կրթություն

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայի հայկական թանգարանը և Իզմայլովո շրջանի թանգարանը կկազմակերպեն զբոսանք Իզմայլովո թաղամասում՝ «Չալտիկյանի կառուցած տունը» խորագրով:

Էքսկուրսիան կանցկացնեն Իզմայլովո շրջանի թանգարանի աշխատակիցներ Անաստասիա Սոլովյովան և Անաստասիա Պետրովնա-Կոզարը:

Ճարտարապետ Գեորգի Յակովի Չալտիկյանը 1946-1952 թվականներին եղել է Մոսկվայի ստալինյան շրջանի գլխավոր ճարտարապետը։ Իզմայլովում ներկայացված է Չալտիկյանի շենքերի մի ամբողջ շարք՝ փայտե երկհարկանի տներից մինչև հանդիսությունների շենքեր։