Մոսկվայում կանցկացվի «Դմիտրի Նալբանդյան. վերադարձ Քաղբյուրոյի ոսկե դարաշրջանին» դասախոսությունը
23 Հունվարի 2024, 20:45
Հունվարի 29-ին Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանում տեղի կունենա «Դմիտրի Նալբանդյան. վերադարձ Քաղբյուրոյի ոսկե դարաշրջանին» թեմայով դասախոսություն: Այս մասին հայտնում է թանգարանի տելեգրամյան ալիքը։
«Խորհրդային Միության տարիներին նկարիչ Դմիտրի Նալբանդյանի անունը քաջ ծանոթ էր արվեստասերներին։ Նրա նկարները ցուցադրվում էին լավագույն պատկերասրահներում, և վերարտադրությունները հաճախ զարդարում էին ամսագրերի և թերթերի շապիկները:
Քաղաքական կոնյունկտուրան անցյալում է, և այսօր մենք կարող ենք անաչառ գնահատել այս ականավոր վարպետի կյանքն ու աշխատանքը՝ նկարիչ, գրաֆիկ, սրամիտ ծաղրանկարիչ և կրքոտ ճանապարհորդ:
Դասախոս Դարյա Վորոնինան կուսումնասիրի Նալբանդյանի ստեղծագործական տարբեր ասպեկտները և բարդ ճակատագիրը, ինչպես նաև կօգնի «պատվիրված» դիմանկարների վարագույրի հետևում տեսնել տաղանդավոր նկարչի հարուստ ստեղծագործական ժառանգությունը», — ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ։