Մոսկվայում կանցկացվի երաժշտական շոու՝ ի հիշատակ Գեորգի Գարանյանի

31 Հուլիսի 2024, 09:12

Մշակույթ

Օգոստոսի 15-ին Ցվետնոյ բուլվարում՝ Նիկուլինի անվան կրկեսում տեղի կունենա յուրահատուկ երաժշտական շոու՝ նվիրված սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի 90-ամյակին։ Այս մասին հայտնում են Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնից։

Միջոցառման ռեժիսորը Գեորգի Դոլմազյանն է, պրոդյուսերները Նելլի Գարանյանը և Դավիթ Սմելյանսկին։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Գեորգի Գարանյանի «Մելոդիա» անսամբլը, հայտնի երգիչներ Մարիամ Մերաբովան, Դանիիլ Կրամերը, Դմիտրի Նոսկովը, Մոսկվայի Նիկուլինի կրկեսի նվագախումբը, ինչպես նաև կրկեսի ակրոբատներ և լարախաղացներ։