Մոսկվայում կանցկացվի հայկական ազգային փառատոն

05 Հուլիսի 2024, 17:53

Մշակույթ

Մոսկվայի Ազգային տնտեսական նվաճումների ցուցահանդեսի «Արմենիա» թիվ 68 տաղավարում ներկայացվել է «Հայաստանի պայծառությունը» խորագրով ծրագիրը։

Այդ օրը երեխաների համար անցկացվել է հայկական և ռուսական ազգային պարերի վարպետության դաս, ակվագրիմ երեխաների համար:

Միջոցառման շրջանակում այսօր կկազմակերպվեն հայոց այբուբենի տառերը նկարելու վարպետության դասեր, հայկական և ռուսական ազգային պարեր, ինչպես նաև «Հաղթանակի հուշահամալիրները երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։

Իսկ հուլիսի 6-7-ը նախատեսված է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի արտիստների ելույթը։ Կլինի նաև տիկնիկային ներկայացում։