Մոսկվայում կանցկացվի «Հայկական դուդուկը մթության մեջ» խորագրով համերգ
26 Հունիսի 2025, 14:30
Հունիսի 30-ին Մոսկվայի Նիկոլայ Օստրովսկու թանգարանում տեղի կունենա «Հայկական դուդուկը մթության մեջ» խորագրով համերգը:
«DUDUKIST» նախագծի կոլեկտիվը, որի կազմում են Հարություն Խաչատրյանը (դուդուկ), Արտյոմ Խաչատրյանը (դհոլ), Դմիտրի Իգնատովը (բուզուկի), կներկայացնեն համերգային ծրագիր, որը ունկնդրին կծանոթացնի Հայաստանի հարուստ երաժշտական մշակույթի հետ։
Համերգը կանցկացվի յուրահատուկ ձևաչափով՝ կատարյալ մթության մեջ, որը թույլ կտա ունկնդիրներին ամբողջությամբ ընկղմվել հայկական երաժշտության աշխարհում, կտրվել տեսողական ազդակներից և կենտրոնանալ բացառապես հնչյունների վրա։