Մոսկվայում կանցկացվի ինտերակտիվ ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան

24 Ապրիլի 2024, 19:20

Մշակույթ

Ապրիլի 26-ին Մոսկվայում՝ «JAMANC» արտ-հարթակում, տեղի կունենա «Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եմ» խորագրով առաջին ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուրը, եթե ասելիք ունի», — նշում են կազմակերպիչները:

«Նուռ» երիտասարդական միությունը «JAMANC» արտ-հարթակի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ կապված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:

Կլինեն նաև դասախոսություններ, իսկ ընտրված պատմություններն ու լուսանկարները հետագայում կդառնան ցուցահանդեսի մի մասը: