Մոսկվայում կանցկացվի Փարաջանովի 100-ամյակին նվիրված փառատոն

09 Սեպտեմբերի 2023, 23:20

Մշակույթ

Մոսկվայում տեղի կունենա Փարաջանովի 100-ամյակին նվիրված փառատոն և հայկական կինոյի շաբաթ: Այս մասին հայտնում է «Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոն» պաշտոնական ալիքը։

Սերգեյ Փարաջանովը խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ է, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆում «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով: Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր Է, Ուկրաինական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ։