Մոսկվայում կայացել է Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» ֆիլմի պրեմիերան

13 Դեկտեմբերի 2024, 16:40

Մշակույթ

Մոսկվայում կայացել է հայ ռեժիսորներ Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» արկածային ֆիլմի պրեմիերան:

Նշվում է, որ ֆիլմն արդեն կինոթատրոններում է։ Ֆիլմը ներկայացրել են Արմեն Անանիկյանն ու ր Կարեն Զախարովը, ինչպես նաև ֆիլմի դերասաններ Լյուդմիլա Արտեմիևան, Գլաֆիրա Տարխանովան, Արտյոմ Տկաչենկոն, Ռոման Պոստովալովը, Ալեքսեյ Սոշինը և այլք։

Պրեմիերայի կապակցությամբ նկարահանող խմբին շնորհավորելու էին եկել հայտնի հյուրեր՝ Միխայիլ Գալուստյանը, Վիտալի Գոգունսկին, Անաստասիա Գրեբենկինան, Ալեքսանդր Ռապոպորտը և այլք։