Մոսկվայում կայացել է Արտյոմ Ղահրամանյանի «#ոչՌեվիզոր» ներկայացման փակ պրեմիերան
19 Դեկտեմբերի 2024, 19:29
Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում կայացել է Արտյոմ Ղահրամանյանի «#ոչՌեվիզոր» ներկայացման պրեմիերան։
Բեմադրությունը հիմնված է Ալեքսանդր Խինշտեյնի «Վերանշանակում կամ շների գիտությունների ակադեմիկոս» պիեսի վրա։ Ներկայացման մեջ հնչում են «Լենինգրադ» խմբի ղեկավար Սերգեյ Շնուրովի երգերը։
Ղահրամանյանը «msk1. Ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ դժվար է որոշել, թե արդյոք իր թիմը գոհ է ներկայացումից, բայց «առաջին ելույթի համար դա նորմալ է»:
«Դժվարությունը մի բանի մեջ էր. մենք պետք է նրբանկատորեն պատմեինք այս պատմությունը՝ առանց գռեհկության, առանց մեծամտության»,- հավելել է նա։