Մոսկվայում կայացել է «Camerata Komitas» նվագախմբի համերգը
06 Նոյեմբերի 2024, 16:23
«Արվեստների գիշեր» համառուսաստանյան ակցիայի շրջանակներում Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում ելույթ է ունեցել «Camerata Komitas» կամերային նվագախումբը՝ Էռնեստ Ալավերդյանի ղեկավարությամբ: Կոմիտասի անվան նվագախումբը ներկայացրել է նոր համերգային ծրագիր։
Հնչել են Կոմիտաս վարդապետի «Օրոր» և «Ծիրանի ծառ» երգերը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Դիանա Համբարձումյանի կատարմամբ: