Մոսկվայում կայացել է «Տանը ոչ մենակ-2» ֆիլմի պրեմիերան՝ Դավիթ Մանուկյանի և Միլանա Խամետովայի մասնակցությամբ
02 Հուլիսի 2025, 19:54
«Սինեմա Պարկ Մոսֆիլմ» կինոթատրոնում հուլիսի 1-ին կայացել է «Տանը ոչ մենակ-2» կատակերգական-արկածային ֆիլմի պրեմիերան:
Դավիթ Մանուկյանը պրեմիերային ներկայացել է կնոջ՝ Մարի Կրայմբրերիի հետ։ Միջոցառմանը ներկա էին նաև Աննա Խիլկևիչը, Կարեն Հակոբյանը և բազմաթիվ այլ աստղեր:
Ֆիլմի պրոդյուսերներն են Դավիթ Մանուկյանը (Դավա), Անդրեյ Լիպովը, Մաքսիմ Մաքսիմովը և Աննա Յասյուկևիչ-Մակովսկայան։
«Ես ընդհանրապես չեմ ձգտում հաճախ հայտնվել էկրանին, առավել ևս՝ կատարել գլխավոր դեր։ Ինձ համար, որպես պրոդյուսեր, կարևոր է, որ ֆիլմը հաջողություն ունենա, և դրա համար պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Ինչպես ընտրել դերասաններին, սաունդթրեքերը, որպեսզի գրավենք հանդիսատեսին։ Երբ թողարկում էինք առաջին ֆիլմը, շատ էինք անհանգստանում՝ արդյոք այն կկարողանա փոխանցել այն արժեքներն ու իմաստները, որոնք դրել էինք դրա մեջ։ Այսօր այստեղ ես տեսնում եմ այսքան մարդկանց՝ փայլող աչքերով և նոր ֆիլմին սպասող»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Մանուկյանը։
Ֆիլմի ռուսական վարձույթում կհայտնվի հուլիսի 3-ին։