Մոսկվայում կայացել է «Կոմիտաս. Ժամանակից հավերժություն» խորագրով համերգը

02 Փետրվարի 2024, 19:11

Մշակույթ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Կոմիտաս. Ժամանակից հավերժություն» խորագիրը կրող համերգային ծրագիր։ Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները։ Մենակատարներն են եղել Դիանա Համբարձումյանը (սոպրանո) և Ժակ Մարտիրոսյանը (բարիտոն), գեղարվեստական ղեկավար՝ Էռնեստ Ալավերդյան:

Դիանա Համբարձումյանը վոկալի համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա մասնակցել է անգլիացի կոմպոզիտոր Նոա Մոսլիի «Խենթ թագավոր Սվինի» օպերայի ռուսական պրեմիերային։ Բարիտոն Ժակ Մարտիրոսյանը ևս միջազգային մրցույթների դափնեկիր է։

Հիմա եթերում