Մոսկվայում կայացել է օպերային երգչուհի Լաուրա Լալազարյանցի համերգը
04 Հունիսի 2025, 17:53
Մայիսի 30-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ: «Երաժշտական հյուրասենյակ» շարքի շրջանակներում ելույթ է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լաուրա Լալազարյանցը:
Միջոցառման ընթացքում հնչել են Բախի, Հենդելի, Վիվալդիի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները: