Մոսկվայում կայացել է «Parajanov-fest» փառատոնի եզրափակիչ միջոցառումը

03 Նոյեմբերի 2024, 22:10

Մշակույթ

Մոսկվայում տեղի է ունեցել հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կազմակերպված «Parajanov-fest» փառատոնի եզրափակիչ միջոցառումը։ Գալա համերգին հանդես են եկել մեցցո-սոպրանո Մարիամ Մերոբովան, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը, երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, Նարեկ Գևորգյանը և ուրիշներ։

Համերգի շրջանակներում կայացել է նաև դիզայներ Նաիրա Հարությունյանի հավաքածուի ցուցադրությունը։

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, շնորհավորելով փառատոնի բոլոր մասնակիցներին, նշել է, որ նախաձեռնության նպատակը նկարիչներին, ստեղծագործ մտքով մարդկանց փարաջանովյան գեղեցիկ մոլորակի շուրջ գաղափարապես միավորելն էր։

Վարպետի եղբոր որդին՝ կինոռեժիսոր Գեորգի Փարաջանովն իր խոսքում կարևորել է հայ մեծ կինոռեժեսորի կյանքն ու գործը նորովի արժևորելը։

Հիմա եթերում