Մոսկվայում կայացել է պրոդյուսերներ Լյուսի Դադալյանի և Աշոտ Մեսրոպյանի կատակերգության պրեմիերան

06 Հոկտեմբերի 2025, 10:50

Մշակույթ

Մոսկվայի «Գեղարվեստական» կինոթատրոնում հոկտեմբերի 2-ին կայացել է հայ պրոդյուսերներ Լյուսի Դադալյանի և Աշոտ Մեսրոպյանի «Խենթացնում ես» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան:

Ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Դարյա Լեբեդևան, ինչպես նաև գլխավոր պրոդյուսեր Լյուսի Դադալյանը, պրոդյուսերներ Աշոտ Մեսրոպյանը և Ալյոնա Ոսկոբոյնիկը:

Ֆիլմը լայն վարձույթում կհայտնվի 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։

Հիմա եթերում