Մոսկվայում կբացվի Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը
14 Մայիսի 2024, 01:00
Հայ նկարիչ Դավիթ Դանիելյանի «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 15-ին Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի «Հայաստան» տաղավարում։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնից։
Նշվում է, որ Դավիթ Դանիելյանի աշխատանքներն առանձնանում են իրենց դինամիկությամբ, իրականության ինքնատիպ ընկալմամբ: