Մոսկվայում կբացվի Սիրանուշ Վարդանյանի լուսանկարների ցուցահանդեսը

28 Մայիսի 2025, 23:02

Մշակույթ

Մայիսի 29-ին Մոսկվայի հայկական թանգարանում կբացվի հայ կինոռեժիսոր և լուսանկարիչ Սիրանուշ Վարդանյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նկարչուհու յուրահատուկ ոճը ոգեշնչված է հայկական մշակույթով և hայրենիքի զգացումով: Լուսանկարչությունը նրա համար առօրյա կյանքը փոքր ու նուրբ մանրամասներով փաստագրելու միջոց է։

Հեղինակի քնարական և հուզիչ հայացքն աշխարհին օգնում է գրավել պահի թաքնված գեղեցկությունը և խնամքով փոխանցել այն ուրիշներին:

«Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ արդեն հինգ տարի, և ինձ համար դա արվեստ է, որը թույլ է տալիս նկատել դետալները, ուսումնասիրել աշխարհը և այլ տեսանկյունից նայել դրան», — խոստովանում է Սիրանուշ Վարդանյանը: