Մոսկվայում կհնչեն Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները
09 Փետրվարի 2025, 12:25

Մոսկվայի Գիլյարովսկու կենտրոնում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ կունենան Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Տիգրան Պետրոսյանը և ուսանող Զախար Վաշչենկոն։
Դաշնակահարների կատարմամբ կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի և Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները: Համերգը կվարի Մոսկվայի թանգարանի գիտական քարտուղար Նատալյա Կատոնովան։
Տիգրան Պետրոսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է, ՀՀ նախագահի մրցանակի և մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: