Մոսկվայում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

08 Նոյեմբերի 2023, 18:28

Մշակույթ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կհնչեն հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշանակիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Տոկիոյի համաշխարհային մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Այս օրը ժամը 15:00-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:

Ժամը 16:00-ին Մոսկվայի պատերազմի վետերանների և զինված ուժերի տանը տեղի կունենա հուշ-համերգ։