Մոսկվայում կհնչեն Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունները

06 Սեպտեմբերի 2024, 17:29

Մշակույթ

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհնչի այն երաժշտությունը, որ ստեղծել է հայազգի կոմպոզիտոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևը «Ճակատագրի հեգնանք» և «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմերի համար։

Իսկ հոկտեմբերի 24-ին Պուշկինի պետական թանգարանում տեղի կունենա «Մեծերի երաժշտությունը. Միքայել Թարիվերդիև» խորագրով համերգը։

Մեծանուն կոմպոզիտորի հայրը՝ Լևոն Թարիվերդիևը, ծնունդով Արցախից էր, իսկ մայրը ՝ Սաթենիկ Ակոպովան, սերում էր թիֆլիսահայ ընտանիքից։