Հայկական դուդուկը կհնչի Մոսկվայի միջազգային երաժշտության տանը
26 Հոկտեմբերի 2024, 17:21
Դեկտեմբերի 12-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի կունենա «Դուդուկահար» համույթի «Նախնիների կանչը» խորագրով համերգը։
Միջազգային մրցույթի դափնեկիր Հովհաննես Ղազարյանի գլխավորությամբ համույթը կներկայացնի հայկական ժողովրդական երգեր, Կոմիտասի, Գ. Նարեկացու, Մ. Եկմալյանի և ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը
Համերգին կմասնակցի նաև թավջութակահար Պյոտր Ակիմովը։