Մոսկվայում կկայանա Արման Հովհաննիսյանի մենահամերգը

Մարտի 15-ին Մոսկվայում տեղի կունենա հայ էստրադայի սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի երկար սպասված մենահամերգը:
Համերգի հատուկ հյուրերն են Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Գոհար Ավետիսյանը, Աբրահամ Ռուսոն և այլ երգիչներ:
Համերգի կազմակերպիչներից է «Եվրոմյուզիք» պրոդյուսերական կենտրոնը։
