Մոսկվայում կկայանա «Հայկական դուդուկը մթության մեջ» համերգը

18 Հունիսի 2025, 10:05

Մշակույթ

Հունիսի 18-ին Մոսկվայի Նիկոլայ Օստրովսկու թանգարանում տեղի կունենա «Հայկական դուդուկը մթության մեջ» խորագրով համերգը:

Արտիստները հանդիսատեսին կծանոթացնեն Հայաստանի ժողովրդական երաժշտությանը։

Համերգի շրջանակներում ելույթ կունենա «DUDUKIST» նախագծի կոլեկտիվը, որի կազմում են Հարություն Խաչատրյանը (դուդուկ), Արտյոմ Խաչատրյանը (դհոլ), Դմիտրի Իգնատովը (բուզուկի): Բեմադրող ռեժիսորը Թիմուր Կազնովն է: