Մոսկվայում կկայանա Մարգարիտա Պոզոյանի մեծ մենահամերգը
19 Փետրվարի 2024, 11:56
Մարտի 1-ին Մոսկվայի «Գրադսկի հոլ» թատերահամերգային երաժշտական ասոցիացիայի բեմում տեղի կունենա երգչուհի Մարգարիտա Պոզոյանի մեծ մենահամերգը:
Մարգարիտա Պոզոյանը թավշյա, հզոր ձայնով երգչուհի է, ունկնդրի կողմից սիրված այնպիսի երգերի հեղինակ և կատարող, ինչպիսիք են՝ «Քույրը ոգով», «Շատ սիրուն ես»։
Այդ երեկո Մարգարիտան կներկայացնի իր լավագույն հեղինակային երգերը, ինչպես նաև կկատարի նոր ստեղծագործություններ, և այս ամենը բենդի ուղեկցությամբ: Իհարկե, համերգը չի կարող անցնել առանց ազգային երգերի, որոնք երգչուհու ստեղծագործական երեկոյին հայկական մշակութային ինքնատիպ կոլորիտ կհաղորդեն։
Նշվում է նաև, որ համերգին կմասնակցեն ՌԴ ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան, Օլեգ Գազմանովի որդին՝ Ռոդիոն Գազմանովը և ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Արծվիկը։