Մոսկվայում կկայանա «Մոցարտ, Կոմիտաս» խորագրով համերգը՝ դաշնակահար Զառա Համբարձումյանի կատարմամբ

26 Մարտի 2024, 08:52

Մշակույթ

Մարտի 28-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կկայանա դաշնակահարուհի Զառա Համբարձումյանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Ֆեդոտովայի (ֆլեյտա) համերգը։ Ծրագրում ընդգրկված են Մոցարտի սոնատներն ու Կոմիտասի ստեղծագործությունները։

«Մոցարտ և Կոմիտաս: Այս հանճարները շարունակում են էներգիա հաղորդել սերունդներին, ինչը հատկապես այսօր՝ երբ կանգնած ենք պատմական և մշակութային վիթխարի փոփոխությունների շեմին, կարևոր է մեզ համար։ Մոցարտն ու Կոմիտասը, որպես երկու մեծ բժշկողներ, ի վիճակի են հաղթահարել ցանկացած հիվանդություն և միավորվելով՝ ձևավորում են իրական արվեստին բնորոշ բացարձակ գեղեցկությունն ու իմաստությունը և շրջապատում մեզ իրենց հոգատարությամբ։

Ութամյա Մոցարտը հոր և քրոջ հետ Եվրոպա կատարած հաղթական ճանապարհորդության ժամանակ հորինել է իր սոնատները: Նրա մանկական ստեղծագործությունը բացահայտում է աշխարհի խորը ըմբռնումը և նույնիսկ սեփական ճակատագրի քրիստոնեական գիտակցումը։ Կոմիտասի երգերը անալոգային ձայնագրության պես վերարտադրում են մեծ քաղաքակրթության պատմությունը՝ անտեսանելիորեն զգուշացնելով մեզ ժամանակի գլխավոր խնդիրների մասին…», — ընդգծել Է Մարիա Ֆեդոտովան։