Մոսկվայում կներկայացվի ռեժիսոր Էդգար Զաքարյանի մոնոներկայացումը

24 Մարտի 2025, 16:28

Մշակույթ

Մոսկվայում մարտի 27-ին կանցկացվի «Թատրոնների գիշեր» համաքաղաքային ակցիան՝ նվիրված թատրոնի համաշխարհային օրվան, որին կներգրավվեն Տագանկայի թատրոնի միանգամից երեք բեմեր:

Բեմում տեղի կունենա թատրոնի արտիստ և երաժիշտ Վասիլի Ուրիևսկու «Վասյա, պատմիր Տագանկայի մասին» մոնոներկայացումը։ Մոնոներկայացման ռեժիսորը Էդգար Զաքարյանն է: