Մոսկվայում կնշեն Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
17 Օգոստոսի 2025, 10:30
Օգոստոսի 17-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցական համալիրում տոնական միջոցառումներ կանցկացվեն։
Ծրագրում ներառված է՝ տոնական պատարագ, խաղողօրհնեքի արարողություն, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտության և պարի փառատոն։