Մոսկվայում կտեղադրվեն QR կոդերով ցուցանակներ, որոնք կպատմեն հետախույզ Գևորգ Վարդանյանի սխրանքների մասին

12 Մարտի 2025, 18:34

Հայեր

Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ կհայտնվի 240 նոր QR կոդերով ցուցանակներ։ Այս մասին իր անձնական բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հեռախոսի տեսախցիկը QR կոդի վրա ուղղելով՝ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ հերոսի կենսագրության կամ հուշահամալիրի պատմության մասին։ Մոսկվայի Սկանդինավյան բուլվարում և Էդվարդ Գրիգի փողոցում կտեղադրվեն ցուցանակներ, որոնք կպատմեն լեգենդար խորհրդային հետախույզ և ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի սխրանքների մասին: