Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը հրաժարվել է մասնակցել

19 Դեկտեմբերի 2023, 11:07

Քաղաքականություն

Այսօր Մոսկվայում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XVI լիագումար նիստը:

Օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու մոդելային օրենքների պատրաստումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խոհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստերին։ Միջոցառումներին չի մասնակցելու նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։