Մոսկվայում տեղի է ունեցել բրեյն-ռինգ՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունն ու արդիականությունը» թեմայով
21 Դեկտեմբերի 2024, 11:21
Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում գտնվող «Ժամանց» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը և արդիականությունը» թեմայով բրեյն-ռինգ։
Միջոցառման կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ամբիոնը, Միջազգային հետազոտությունների եվրասիական կենտրոնը, որը ստեղծվել է Մոսկվայի պետական համալսարանի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության ամբիոնի բազայի վրա, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը:
Բրեյն-ռինգին մասնակցել է 5 թիմ, որի կազմում ընդգրկվել են ռուսական առաջատար բուհերի ուսանողներ: