Մոսկվայում տեղի է ունեցել «Գնչուներ. Շեքսպիրի փողոցը» սերիալի պրեմիերան՝ Դավիթ Սարգսյանի սցենարով
07 Մարտի 2025, 15:36
Մոսկվայի տեղի է ունեցել «Գնչուներ. Շեքսպիրի փողոցը» սերիալի պրեմիերան՝ Դավիթ Սարգսյանի սցենարով:
Սերիալի առաջին դրվագները ներկայացրել է նախագծի ստեղծագործական թիմը՝ Okko առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսեր Գավրիիլ Գորդեևը, բեմադրող ռեժիսոր Դանիլ Չաշչինը, օպերատոր Էդուարդ Մոշկովիչը և այլք։
Ըստ սյուժեի՝ մոսկվայաբնակ փաստաբան Միխայիլի հաջող կյանքը մեկ օրում գլխիվայր շուռ է գալիս, երբ նրա կյանքում հայտնվում է առաջին սերը, գնչու բարոնի դուստրը՝ Դիանան։ Նա խնդրում է բանտից հանել իրենց ընդհանուր դստերը՝ Յանային, որից հետո խոստանում է ընդմիշտ անհետանալ իր կյանքից և պահպանել իր գաղտնիքը։
Սերիալի քասթինգային բաժնի տնօրենն է Տաթևիկ Զալինյանը, իսկ ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել է նաև հայ դերասանուհի Կարինա Ղահրամանյանը: