Մոսկվայում տեղի է ունենում Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգիստը

27 Նոյեմբերի 2025, 11:35

Հայեր

«Լուկօյլ Արենա» մարզադաշտում (պատկանում է Մոսկվայի «Սպարտակ»-ին) տեղի է ունենում «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ և Երևանի «Արարատ»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը։

Նիկիտա Պողոսի Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։

«Սպարտակ»-ի հետ նա չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ որպես խաղացող, երկու անգամ՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Բացի այդ, Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում եղել է 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։ Մինչ օրս նա կարմիր-սպիտակների պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 160 գոլ է խփել Մոսկվայի թիմի կազմում։