Մոսկվայում տեղի կունենա 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի գրքի շնորհանդեսը
24 Փետրվարի 2025, 11:19

Մարտի 6-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա գրող Կոլյա Ստեփանյանի «Որտեղ. Նովել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին» գրքի շնորհանդեսը։
Գիրքը պատմում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հեղինակի ապրումների մասին, և ինչպես է նրան մի քանի ծառայակիցների հետ հաջողվել գոյատևել:
2020 թվականին մոսկվահայ 22-ամյա Կոլյա Ստեփանյանը մեկնել է Հայաստան և առանց ծնողներին տեղյակ պահելու անցել զինվորական ծառայության: Երկու շաբաթ տևած մարտական գործողություններից հետո հերոսն իր ընկերների հետ անհետ կորել է։ Նրանց գտել են 70 օր հետո։
Գիրքը կներկայացնի հենց հեղինակը։