Մոսկվայում տեղի կունենա Ալբերտ Մկրտչյանի «Հպում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը

06 Օգոստոսի 2025, 09:45

Մշակույթ

Օգոստոսի 7-ին «Սինեմա Պարկ Մոսֆիլմ» կինոթատրոնում տեղի կունենա ականավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի վերջին ֆիլմի՝ «Հպում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ նվիրված նրա ծննդյան 99-ամյակին:

Ցուցադրությունից հետո հանդիսատեսը կհանդիպի դերասան Նիկոլայ Ավերյուշկինի և նկարահանող խմբի մյուս անդամների հետ, որոնք կկիսվեն ֆիլմի ստեղծման և դրա կուլիսային պատմության մասին հիշողություններով: