Մոսկվայում տեղի կունենա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ

18 Մայիսի 2023, 12:00

Մշակույթ

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հունիսի 6-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Գալա համերգին կհնչի Սպարտակ և Գայանե բալետների սյուիտներ, կհնչեն նաև երաժշտական ​​դրվագներ «Վալենսիացի այրին» պիեսից ու Խաչատրյանի բազմաթիվ այլ ստեղծագործություններից:

Ելույթ կունենա նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։