Մոսկվայում տեղի կունենա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ
Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հունիսի 6-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գալա համերգի շրջանակներում հանդիսատեսը կարող է լսել Սպարտակ և Գայանե բալետների սյուիտներ, ինչպես նաեւ երաժշտական դրվագներ «Վալենսիացի այրին» պիեսից ու Խաչատրյանի բազմաթիվ այլ ստեղծագործություններ:
Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ կոնսերվատորիայի բեմում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։