Ջազ՝ հայկական ակցենտով. Մոսկվայում տեղի կունենա Արտյոմ Լալայանի ջազ տրիոյի համերգը
23 Նոյեմբերի 2024, 18:30
Նոյեմբերի 25-ին Մոսկվայի Ալեքսեյ Կոզլովի «Գլխավոր բեմ» ակումբում տեղի կունենա Արտյոմ Լալայանի «Ջազ՝ հայկական ակցենտով» ինքնատիպ համերգը։ Հեղինակային էթնո-ջազը ստեղծագործությունները կհնչեն տրիոյի կատարմամբ։ Բեմ դուրս կգան Արտյոմ Լալայանը (դաշնամուր), Վլադիմիր Կոլցով-Կրուտովը (կոնտրաբաս) և Վարդան Բաբայանը (հարվածային գործիքներ)։
Տրիոյի հիմնադիրը դաշնակահար և կոմպոզիտոր Արտյոմ Լալայանն է, ով ծնունդով Արցախից է։ Նա հիմնել է «Ամարաս» ջազ բենդը և երկար տարիներ աշխատել տարբեր երաժիշտների հետ։ Քառյակն արագորեն հայտնի է դարձել Հայաստանում, իսկ բազմաթիվ ելույթներից հետո գրավել ջազ-ինդուստրիայի ուշադրությունը նրա սահմաններից դուրս:
1994 թվականին դաշնակահարը ստեղծել է «Ջազ՝ հայկական ակցենտով» էթնո-ջազ նախագիծը, որը մեծ հաջողությունների է հասել Ռուսաստանում և արտերկրում, իսկ 2006 թվականին հրավիրվել է հեղինակավոր «Montreux Jazz Festival» փառատոնին։