Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ

03 Մայիսի 2024, 13:00

Մշակույթ

Մոսկվայի էստրադայի թատրոնում hունիսի 4-ին տեղի կունենա «Ազնավուր-100» տոնական համերգը՝ նվիրված լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 100-ամյակին։

Ազնավուրի երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի կատարողներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո-Ֆերեյրան:

Կրեմլի պետական նվագախմբի կատարմամբ կհնչեն «Հավերժական սեր», «Բոհեմ», «Դու և ես», «Օ, դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիացի դասականի այլ գլուխգործոցներ։