Մոսկվայում տեղի կունենա «Camerata Komitas»-ի համերգը

10 Սեպտեմբերի 2024, 00:18

Մշակույթ

Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա «Camerata Komitas» կամերային նվագախումբը։ Համերգի ընթացքում կհնչեն 18-20-րդ դարերի կամերային և նվագախմբային երաժշտության գլուխգործոցներ:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն Էռնեստ Ալավերդյանն է, նվագախմբի կոնցերտմայստերը՝ Շառլոտ Դյուպիլը: