Մոսկվայում տեղի կունենա «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» միջազգային գիտաժողովը
19 Ապրիլի 2024, 10:42
Ապրիլի 24-ին Մոսկվայի Պրեզիդենտ-հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը:
Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Միջոցառումը կանցկացվի Մոսկվայի կառավարության ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի աջակցությամբ: