Մոսկվայում տեղի կունենա «Դուդուկը նվագախմբի հետ» համերգը

23 Սեպտեմբերի 2024, 13:30

Մշակույթ

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կներկայացվի Արսեն Կոստանյանի և Սանկտ Պետերբուրգի «Olympic orchestra» նվագախմբի ստեղծած «Դուդուկը նվագախմբի հետ» երաժշտական ծրագիրը:

Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Դվորժակի, Ալբիոնիի, Ռախմանինովի, Պիացոլայի ստեղծագործությունները, «Տիտանիկ», «Շինդլերի ցուցակը», «Գլադիատոր» հայտնի ֆիլմերի երաժշտությունը՝ հայկական մոտիվներով:

Արսեն Կոստանյանը երաժիշտ, գործիքավորող և կոմպոզիտոր է Հայաստանից, ով վարպետորեն տիրապետում է փողային գործիքներին (դուդուկ, շվի, հայկական ֆլեյտա): «Olympic orchestra»-ն հայտնի երաժշտական խումբ է Սանկտ Պետերբուրգից, որը համախմբել է պրոֆեսիոնալ երաժիշտների, որոնց ստեղծագործական հաղորդակցությունը յուրօրինակ մոտեցում է ձևավորել ստեղծագործությունների կատարման նկատմամբ: