Մոսկվայում տեղի կունենա Եվա Գևորգյանի և Դանիել Կոգանի համերգը

25 Փետրվարի 2024, 11:15

Մշակույթ

Մոսկվայում ապրիլի 18-ին տեղի կունենա ռուսաստանաբնակ հայազգի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանի համերգը ջութակահար, հայտնի երաժշտական դինաստիայի ներկայացուցիչ Դանիել Կոգանի հետ:

Համերգին ելույթ կունենա Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում կհնչեն Պրոկոֆևի «Մոխրոտը» բալետից հատվածներ, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ավելի քան 60 միջազգային մրցույթների դափնեկիր է, իսկ ջութակահար Դանիել Կոգանը Չայկովսկու անվան XVII միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր։