Մոսկվայում տեղի կունենա Գեորգի Դոլմազյանի բեմադրած կատակերգության ցուցադրությունը
12 Մայիսի 2025, 19:28
Մոսկվայի «Ստրոգինո» մշակութային կենտրոնում կցուցադրվի ռեժիսոր Գեորգի Դոլմազյանի բեմադրած «Որքան կարևոր է լուրջ լինելը» կատակերգությունը: Քննադատները կարծում են, որ այս ներկայացումը իռլանդացի դրամատուրգ և գրող Օսկար Ուայլդի համանուն ստեղծագործության ամենահաջող բեմադրություններից մեկն է։
Ներկայացման մեջ զբաղված են «МОСТ» թատրոնի առաջատար արտիստները։ «Որքան կարևոր է լուրջ լինելը» ներկայացումը ներառված է Մոսկվայի թատերական թաղամասի լավագույն բեմադրությունների շարքում:


