Մոսկվայում տեղի կունենա «Հայկական դուդուկ, երգեհոն, սաքսոֆոն և ռոյալ» խորագրով համերգը

17 Հունիսի 2024, 11:30

Մշակույթ

Հունիսի 29-ին Մոսկվայի Սուրբ Պետրոս և Պողոս Մայր Տաճարում տեղի կունենա «Հայկական դուդուկ, երգեհոն, սաքսոֆոն և ռոյալ» խորագրով համերգ:

Համերգի ընթացքում ելույթ կունենան Խոսրով Մանուկյանը (դուդուկ), Միխայիլ Տրոշինը (սաքսոֆոն), Իվան Իպատովը (երգեհոն, Ռոյալ):

Ծրագրում ներառված են հայկական և վրացական ավանդական մեղեդիներ: