Կարեն Գասպարյանի և Անաստասիա Իվանովայի համերգը` Մոսկվայում
14 Մայիսի 2024, 18:40
Հայաստանի ամենապահանջված դաշնակահարներից մեկը՝ Կարեն Գասպարյանը, Անաստասիա Իվանովայի (վոկալ, տրոմբոն) հետ հունիսի 14-ին Մոսկվայում կներկայացնի ջազային և հեղինակային ստեղծագործություններ։
Կարեն Գասպարյանը ջազ դաշնակահար է, բազմաթիվ ջազ փառատոների մասնակից, ծնվել և երաժշտական կրթություն է ստացել Արցախում, այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Իսկ Անաստասիա Իվանովան «Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ ջազ 2022» նախագծի հաղթողն է։